շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ վնասելու և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: