չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 92 հանցագործություն, որից 12-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում բացահայտվել է 92 հանցագործություն, որից 12-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության՝ 14, ընտանեկան բռնության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և ծանր վիրավորանքի՝ 5-ական, ապօրինի ծառահատման՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ու ծեծի՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, սպանության սպառնալիքի, թմրանյութի իրացման, անձին ապօրինի ազատությունից զրկելու, անառակաբարո գործողությունների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, ինքնասպանության հասցնելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 73 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: