չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն (տեսանյութ)

Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն (տեսանյութ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ փաստաթուղթ կեղծելու՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության՝ 6, յուրացման կամ վատնման՝ 4, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, թմրանյութ ձեռք բերելուն օժանդակելու եւ ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: