շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեղրու ԲԿ-ին համակարգչային տոմոգրաֆիայի սարք կտրամադրվի, կներդրվի հեմոդիալիզային ծառայություն. Ավանեսյան

Մեղրու ԲԿ-ին համակարգչային տոմոգրաֆիայի սարք կտրամադրվի, կներդրվի հեմոդիալիզային ծառայություն. Ավանեսյան

«Մեղրու բժշկական կենտրոնի վերազինման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է կենտրոնին տրամադրել համակարգչային տոմոգրաֆիայի սարք (ԿՏ) և ներդնել հեմոդիալիզային ծառայություն»:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեղրի համայնքում արդեն իսկ մեկնարկել ենք դատաբժշկական և ախտաբանաանատոմիական փորձաքննությունների ծառայության ներդրման աշխատանքները:

Նախատեսվում է մեկհարկանի շինություն՝ նկուղային հարկով»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: