կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մեղրիի լեռնանցքում տեղի է ունեցել քարաթափում

Մեղրիի լեռնանցքում տեղի է ունեցել քարաթափում

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։

 

Կատարվում են մաքրման աշխատանքներ։

Ճանապարհահատվածը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն։

  • Կիսվել: