կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մեղրիի լեռնանցքում ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները

Մեղրիի լեռնանցքում ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները

Մ-2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները։ Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է ցանկացած տիպի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ էր։

 

  • Կիսվել: