շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մեղրի-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մահացել է 20-ամյա երիտասարդ

Մեղրի-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մահացել է 20-ամյա երիտասարդ

Մեղրի-Երևան ճանապարհի 304-րդ կմ-ին  հոկտեմբերի 26-ին, ժամը 00.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կայանված «ԿամԱԶ 53213» բեռնատարի. «Օպելի» 20-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, հոկտեմբերի 29-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «Օպելի» 20-ամյա ուղևոր Թաթուլ Ավանեսյանը գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: