չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Մեղրաշատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում այրվել են խորդանոց և մոտ 90 հակ անասնակեր

Մեղրաշատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում այրվել են խորդանոց և մոտ 90 հակ անասնակեր

Օգոստոսի 18-ին, ժամը 14:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաշատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են խորդանոց և անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 16:17-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 8 քմ) և մոտ 90 հակ անասնակեր:

  • Կիսվել: