հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար․ Մաքսային կցորդ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար․ Մաքսային կցորդ

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Ճանապարհի այդ հատվածում այժմ ձնամաքրման աշխատանքներ են տարվում։ Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով և մեկ ուղիով, հերթականությամբ բաց կթողնվի մի ուղղության հոսքը և հետո մյուսը և այդպես շարունակ: Բեռնատարների համար ճանապարհը դեռևս մնում է փակ»,– ասել է կցորդը:

  • Կիսվել: