ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մաստարա գյուղի մոտ Mazda-ն բախվել է արգելապատնեշին և հայտնվել դաշտում․ վիրավորների կյանքի համար պայքարում են բժիշկները

Մաստարա գյուղի մոտ Mazda-ն բախվել է արգելապատնեշին և հայտնվել դաշտում․ վիրավորների կյանքի համար պայքարում են բժիշկները

Ժամը 13։10-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Մաստարայի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

 

Վիրավոր 2 հոգուն առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

«Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Թալինի հիվանդանոց։

Այնտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։ 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: