երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Մայթերն ազատելու ենք կրպակներից». Տիգրան Ավինյան

«Մայթերն ազատելու ենք կրպակներից». Տիգրան Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնել է, թե մայթերին ու այգիներում կառուցված ապօրինի շինությունների, կրպակների ու սրճարանների քանդելու պրոցեսը լինելու է շարունակական։

«Ոչ թե այդ կրպակներն ու ապօրինի շինություններն են մեր թշնամին, այլ մենք ուզում ենք մարդկանց համար բարենպաստ հանգստի գոտիներ ստեղծել, հնարավորություն ստեղծել, որ մանկասայլակով կամ անվասայլակով շարժվող անձինք կարողանան մայթով անցնել, ոչ թե գնան ու բախվեն ինչ-որ մեկի կրպակին։ Այս տեսակ հարցերում կարևոր է ոչ թե մասնավորի, այլ ընդհանուրի շահը»,- շեշտել է նա։

Ըստ նրա, եթե այդ կրպակները լինեն սեփականաշնորհած, ապա բյուջեից գումար են նախատեսելու՝ փոխհատուցում տալու համար. «Մայթերն ազատելու ենք կրպակներից, որովհետև մայթն առաջին հերթին քայլելու համար է»։

  • Կիսվել: