Մայրաքաղաքի 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային համակարգեր
Մայրաքաղաքի 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով շենքի վերելակների, շքամուտքերի, աստիճանավանդակների, ինչպես նաև բակային տարածքների լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան:
Երևանի քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծերի» շրջանակում:
Ծրագրով շենքերում ու բակերում տեղադրվում են նաև նոր էներգախնայող LED լուսատուներ: Այդպես բնակիչները կտնտեսեն իրենց միջոցները 50 տոկոսով: