շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք

Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով, հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք։

Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։

  • Կիսվել: