չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մայիսի 9-ին նվիրված օդային շքերթը կմեկնարկի Գյումրիից

Մայիսի 9-ին նվիրված օդային շքերթը կմեկնարկի Գյումրիից

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին՝ նախնական տվյալներով՝ ժամը 11։00-ին Գյումրիից մեկնարկելու է օդային շքերթը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Այս պահի դրությամբ նախատեսված է ժամը 11։00-ին, դա կախված է եղանակային պայմաններից։ Օդային շքերթը մեկնարկելու է Գյումրիից։ Այն ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում»,- ասել է Ստեփանյանը։

Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են լինելու նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։

  • Կիսվել: