ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մայիսի 8-ին 11 ժամով կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը

Մայիսի 8-ին 11 ժամով կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան, Համբարձումյան, Վաղարշյան, Գյուլբենկյան, Սոսեի, Խնկո Ապոր փողոցների, Լ.Կամսար փողոցի 4-րդ շենքի գազասպառողների գազամատակարարումը:

 

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: