շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը

Մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին՝ ժամը 6.00-ից մինչև 12.00-ն, փակ է լինելու Իսակովի պողոտան՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: