երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մայիսի 20-ին և 21-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հատվածների ջրամատակարարումը

Մայիսի 20-ին և 21-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հատվածների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինաշխատանքներ իրականացնող այլ կազմակերպության կողմից ջրագծի վթարման պատճառով, Արմավիրի մարզում ս.թ. մայիսի 20-ին ժամը 17.00-ից մինչև մայիսի 21-ը ժամը 17.00-ն կդադարեցվի «Զվարթնոց» օդանավակայանի, Էջմիածին քաղաքի Զվարթնոց և Արագած թաղամասերի, ինչպես նաև Զվարթնոց, Մուսալեռ, Պտղունք, Ոսկեհատ, Արևաշատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: