երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մատենադարանի տնօրենը հյուրընկալել է ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Դանիել Դանիելյանին

Մատենադարանի տնօրենը հյուրընկալել է ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Դանիել Դանիելյանին

Օգոստոսի 25֊ին Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրընկալել է ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Դանիել Դանիելյանին։

Արա Խզմալյանը շնորհավորել է Դանիել Դանիելյանին` մաղթելով հաջողություն եւ արդյունաշատ աշխատանք։

Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը եղել է Ձեռագրատանը, Վերականգնման եւ Թվայնացման բաժիններում, Թանգարանում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին։

Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը` վստահություն հայտնելով, որ նախանշված նոր ծրագրերը մեծապես կնպաստեն նրա զարգացմանը։

  • Կիսվել: