երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մատենա» դպրոցի տարածքում Ռուբեն Վարդանյանին ուղղված աջակցության խոսքերը գիրք են դառնալու

«Մատենա» դպրոցի տարածքում Ռուբեն Վարդանյանին ուղղված աջակցության խոսքերը գիրք են դառնալու

Երևանում հարյուրավոր մարդիկ, որոնք երթ են իրականացնում ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի և մյուսների, որոնց ձերբակալել են ադրբեջանցիները արցախանպաստ գործունեության համար, «Մատենա» միջազգային դպրոցի տարածքում իրենց աջակցության խոսքերը գրեցին, որոնք հետագայում գիրք են դառնալու։

Գրառումներ կատարողների թվում են ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի քույրը` Մարինա Ալեսը, երգչուհի Շուշան Պետրոսյանը և այլ հայտնի մարդիկ։
 
«Գրառումներ կատարելու համար կարող եք մոտենալ «Մատենա» դպրոցի 2–րդ հարկ»,–ասաց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով` հետագայում այդ գրառումները տեղ կգտնեն Ռուբեն Վարդանյանին նվիրված գրքում, որը ակցիայի կազմակերպիչները կնվիրեն նրան Ադրբեջանից վերադառնալուն պես:

  • Կիսվել: