ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մասիսում բախվել են «ՎԱԶ 21 06»-ն ու ու «Օպել»-ը. ոստիկանության մեքենան գլխիվայր շրջվել է

Մասիսում բախվել են «ՎԱԶ 21 06»-ն ու ու «Օպել»-ը. ոստիկանության մեքենան գլխիվայր շրջվել է

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի հանրապետության փողոցում՝ Մասիսի բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են Opel և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Բախման հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վթարի մեղավորը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, պատմել են, որ վթարի մեղավորը 06-ն է եղել:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ 06-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժնի պահպանության հաշվեկշռում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

  • Կիսվել: