չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մասիսի ոստիկանները մոտ 110 խմ ապօրինի փայտանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Մասիսի ոստիկանները մոտ 110 խմ ապօրինի փայտանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Օգոստոսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի մի բնակիչ ապօրինի ձեռք է բերել փայտանյութ և պահեստավորել տան բակում:

Նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով այցելել էին նշված հասցե և տան բակում հայտնաբերել 110 խմ տախտակ:

Տանտերը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: