շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մասիսի գերեզմանատնից գողություն կատարած անձը բռնվեց մայրաքաղաքում

Մասիսի գերեզմանատնից գողություն կատարած անձը բռնվեց մայրաքաղաքում

Սեպտեմբերի 1-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի ծառայողները Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի տղամարդու։ Բաժնում պարզվել է, որ բերման ենթարկվածը Մասիս քաղաքի գերեզմանատնից գողացել է ալյումինե ճաղավանդակներ և իր «Օպել» ավտոմեքենայով փորձել տեղափոխել տուն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Գողոնը վերցվել է:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: