շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվել է «ZIL» մակնիշի բեռնատար

Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվել է «ZIL» մակնիշի բեռնատար

Հոկտեմբերի 30-ին, ժամը 03։43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհի 1-ին՝ կամրջի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։56-ին, մարվել՝ 04։10-ին: Այրվել է բեռնատարի խցիկի և շարժիչի հատվածը։

  • Կիսվել: