ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Մաշտոցի, Իսակովի, Ազատության և Գայի պողոտաներում, Վազգեն Սարգսյան փողոցում տնկվել են սոսիներ ու կաղնիներ

Մաշտոցի, Իսակովի, Ազատության և Գայի պողոտաներում, Վազգեն Սարգսյան փողոցում տնկվել են սոսիներ ու կաղնիներ

Մայրաքաղաքում շարունակվում են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները: Մաշտոցի, Իսակովի, Ազատության և Գայի պողոտաներում, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցում տնկվել են սոսիներ ու կաղնիներ: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Աշնանային էտի ընթացքում էլ ձևավորվել է ավելի քան 4600 ծառ: Գործընթացը ներառում է նաև նախկինում չորացած շուրջ 500 ծառերի դուրս բերումը կանաչ զանգվածներից:

  • Կիսվել: