կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մարզային բոլոր ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում․ Անահիտ Ավանեսյան

Մարզային բոլոր ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում․ Անահիտ Ավանեսյան

Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, մարզային բոլոր ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ մարզային ԲԿ-ները պետք է հագեցվեն ամբողջապես՝ ըստ մաստեր պլանի։

«Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել մամոգրաֆիկ ծառայությունների մատուցումը մարզերում»,- նշեց Ավանեսյանը։

Նախարարն ասաց, թե իրենց խոստումն է, որ  առնվազն 50 առողջապահական կենտրոն պետք է կառուցեն, վերակառուցեն ու արդիականացնեն։

  • Կիսվել: