Մարզական միջոցառումներ՝ Օղակաձև այգում (լուսանկարներ)
Մայրաքաղաքում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով Կենտրոն վարչական շրջանում անցկացվել է բասկետբոլի 3X3 բաց գավաթի մրցաշար:
Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և «Սթրիթբոլ Արմենիայի» կազմակերպած միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրներից ժամանած կանանց և տղամարդկանց թիմերը:
Հաղթողներն էին «Stars» և «Steal Shot» ակումբները: Երևանի սքեյթ-պարկում անցկացվել է նաև «Երևան ֆլաթ բաթլ 4» ամենամյա մրցույթը: Հաղթողները երեքն էին՝ Հայաստանից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: