երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվել է Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը

Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվել է Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը

Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքաօետ Տիգրան Ավինյանը:

՛՛Քանդակի տեղադրումը տարածքի վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. այն ամբողջական կդառնա հարակից կանաչապատ պուրակի և բարեկարգ հատվածի ստեղծմամբ։

Ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, ով քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: