Մարվել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 16 հա տարածք
Հոկտեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1.5 հա,
Արարատի մարզի Խաչփառ գյուղում՝ 1 հա, Ազատաշեն գյուղում՝ մոտ 3 հա,
Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում՝ մոտ 5000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 7 հա և մոտ 2.8 հա պտղատու այգի:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: