ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտին ՀՀ-ից մեկնողների թիվը 31914-ով ավելի է եղել ժամանողների թվից. վիճակագրություն

Մարտին ՀՀ-ից մեկնողների թիվը 31914-ով ավելի է եղել ժամանողների թվից. վիճակագրություն

Գրեթե մեկ տարվա դադարից հետո Հայաստանի քաղաքացիները կրկին Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունեն։ Փետրվարի 1-ից ԵԱՏՄ երկրների համար գործարկվել է «Ճամփորդում եմ առանց COVID»-ի հավելվածը, ինչի միջոցով մեր քաղաքացիները կարող են օդային ճանապարհով երկրից դուրս գալ:

ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ այս տարվա մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74 հազար 197 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), իսկ նույն օդանավակայաններով նույն ժամանակահատվածում ժամանել է 42 հազար 283 քաղաքացի (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։

Մարտին մեկնածների և ժամանածների միջև տարբերությունը կազմում է 31 հազար 914 մարդ, այսինքն՝ ավելի շատ մեկնել են, քան ժամանել:

  • Կիսվել: