ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտի 24-27-ը հանրապետությունում արձանագրվել է 25 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել

Մարտի 24-27-ը հանրապետությունում արձանագրվել է 25 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 24-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 140 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 29, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 15-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 12, հոգեկան ներգործության ու ընտանեկան բռնության՝ 5-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, խոշտանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ապօրինի որսի, համակարգչային հափշտակության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ապացույցներ կեղծելու, պատիժն ի կատար ածող հիմնարկում իրականացվող գործողությանը խոչընդոտելու, թմրամիջոցների մաքսանենգության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի և բնակարանային գողության 2-ական ու շորթման 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 3 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: