շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձանի տեղադրման համար կհատկացվի 96 միլիոն 410 հազար դրամ

Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձանի տեղադրման համար կհատկացվի 96 միլիոն 410 հազար դրամ

2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է որոշում:

Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 96,410.0 հազ. դրամ:

Գումարը տրամադրվելու է Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված մասնակցին` դրամաշնորհի պայմանագրի հիման վրա: Հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Վարդանյանի հեղինակային նախագիծը:

  • Կիսվել: