Մարտական դիրքում սպանված սպան Արագածոտնի Ոսկեվազ համայնքից էր
Այսօր Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Կարեն Կարապետյանը Արագածոտնի Ոսկեվազ համայնքի բնակիչ էր, 23 տարեկան: Այս մասին ասել է Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:
«Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր: Շատ լավ երիտասարդ, մարդ: Կոչումով լեյտենանտ էր, ռազմական համալսարանն էր ավարտել»,- մանրամասնել է վարչական շրջանի ղեկավարը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:


