հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադայում երթևեկությունը կվերականգնվի հոկտեմբերի 18-ին

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադայում երթևեկությունը կվերականգնվի հոկտեմբերի 18-ին

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադայում երթևեկությունը կվերականգնվի հոկտեմբերի 18-ին: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ծրագրի ընթացքը շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացրել` տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը՝ քաղաքացիների անվտանգությունն էր. կար փլուզման վտանգ:

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան կառուցվել է 2007 թվականին: Այն մեկ անգամ վերանորոգվել է, սակայն այս պահին այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:
 

«Ամբողջովին փոխելու ենք ճանապարհային սպասարկման ոլորտը և արդեն փոսալցման տրամաբանությունից դուրս ենք գալու, անցնելու միջին նորոգման աշխատանքներին»,-նշում է  Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Էստակադայում շինաշխատանքները մեկնարկել են հոկտեմբերի 5-ին:

  • Կիսվել: