երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը

Վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը

Նորոգումից հետո վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ այն այսուհետ տրանսպորտային միջոցների երթևեկության տեսակետից կլինի անվտանգ։

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային ուղեանցի վերաբացման նախնական ժամկետը հոկտեմբերի 25-ն էր, սակայն դեֆորմացիոն կարերի նորոգման, հատվածական ասֆալտապատումն ու գծանշումն արագացված կարգով կազմակերպելու շնորհիվ ուղեանցը հնարավոր եղավ վերաբացել ժամկետից շուտ:
 
 

 

  • Կիսվել: