հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին Համախմբման անդամներին

Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին Համախմբման անդամներին

Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին Համախմբման անդամներ Մենուա Սողոմոնյանին, Էդգար Ղաղարյանին, Ավետիք Չալաբյանին,Կարինե Յարմալոյանին և ակցիայի այլ մասնակիցների։

Նրանց նախ թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան` պարզաբանելով, որ տարածքը աղտոտում են, հասարակակական կարգ են խախտում։ Ոստիկանության հատուկ վաշտը շրջափակեց ուսապարկերով լի տարածքը։ Մասնակիցները ԱԺ–ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ–ի դիմաց։

Ոստիկանությունը նախ թույլ չտվեց փողոցն անցնել, քանի որ փողոցի անթույլատրելի մասով էին անցնում, ապա տարածքը աղտոտելու համար բերման ենթարկեց նրանց Արաբկիրի բաժին` ոմանց քաշքշելով բարձրացրին ավտոբուս։ Ուսապարկերով ակցիայի նպատակն էր ԱԺ պատգամորներին հորդորել դուրս գալ ուսապարկի կարգավիճակից, որ այսուհետ նրանց գործողությունները բխեն Հայաստանի և Արցախի շահերից։

  • Կիսվել: