«Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում
Երևանի մետրոպոլիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։
«Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։
Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։
Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»: