երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մարիամ Մկրտչյանը հաղթել է Լելա Ջավախիշվիլիին. շախմատի կանանց ԵԱ

Մարիամ Մկրտչյանը հաղթել է Լելա Ջավախիշվիլիին. շախմատի կանանց ԵԱ

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է կանանց Եվրոպայի 23-րդ առաջնությունը։ Կայացել են 6-րդ տուրի հանդիպումները:

Այս խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը, ընդ որում, Մարիամը սևերով առավելության է հասել Վրաստանի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկի՝ Լելա Ջավախիշվիլիի նկատմամբ:

Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը մրցել են իրար դեմ, և խաղն ավարտվել ոչ-ոքի:

Այս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4,5 միավոր: Մրցաշարի առաջատարը 5,5 միավորով Լեհաստանը ներկայացնող Օլիվիա Կիոլբասան է։

  • Կիսվել: