Մարգարիտա Սիմոնյանը ԱՄՆ նախկին պաշտոնյային հրավիրել է ՌԴ
Ռուսաստանն այսօր-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստան է հրավիրել ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ռիչարդ Ստենգելին, տեղեկացնում է Ռիա նովոստի-ն:
Նման հրավերով նա հանդես է եկել այն բանից հետո, երբ նախկին պաշտոնյան գիրք է հրատարակել, որում պատմում է, թե ինչպես էր Պետքարտուղարությունը փորձում պայքարել RT-ի դեմ:
«Ինչպես մենք պարտվեցինք տեղեկատվական պատերազմում» իր գրքում Ստենգելը պատմել է, թե ինչպես է 2013-17 թթ. Պետքարտուղարությունը ղեկավարած Ջոն Քերին իրեն հանձնարարել տեքստ գրել՝ այն դիվանագիտական բլոգում հրապարակելու համար:
Տեքստի նպատակը եղել է իր գործողությունների համար RT-ին քննադատելը, ինչպես նաև բացատրելը, թե ինչո՛վ են տարբերվում ժուռնալիստիկան ու քարոզչությունը:
Գրքում գրված է, որ պետության աջակցությամբ գործող այդ հեռուստաալիքը Մոսկվայի գլխավոր քարոզչամեքենաներից մեկն է: