ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության տակ ստորագրել է նաև Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը

Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության տակ ստորագրել է նաև Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը

 Սոչիաբնակ հայազգի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոնը) միացել է RT մեդիահոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի տարածած հայտարարությանը: Այդ մասին «Տելեգրամի» իր էջում գրել է Մարգարիտա Սիմոնյանը:

Հայտարարությունից հետո Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը ևս «Տելեգրամի» իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ ստորագրում է «իր սիրած կնոջ»՝ ՀՀ ներկայիս իշխանություններին ուղղված ուղերձի յուրաքանչյուր բառի տակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ RT մեդիահոլդինգի ղեկավարը գրառում էր արել՝ նշելով, որ վերջին տարիների վերաբերմունքից հետո Հայաստանի իշխանությունն իրավունք չունի օգնություն սպասել Ռուսաստանից՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացման հարցով։

  • Կիսվել: