հինգշաբթի, հունիս 13
13 / 6 / 2024
Մարգարիտա Սիմոնյանի գրքի ողջ տպաքանակը երեք օրում սպառվել է

Մարգարիտա Սիմոնյանի գրքի ողջ տպաքանակը երեք օրում սպառվել է

Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» պատմվածքների հավաքածուն հրատարակումից 3 օր անց ամբողջությամբ վաճառվել է, տեղեկացնում է ՌԻԱ նովոստի-ն:

Նշվում է, որ հրատարակչությունն արդեն սկսել է գրքի նոր տպաքանակի նախապատրաստումը:

«Սև աչքեր» ժողովածուն նաև վաճառքի ցուցանիշներով առաջատարն է դարձել Մոսկվայի գրախանութներում՝ շրջանցելով Վիկտոր Պելևինի «Թեթև հպումների արվեստը» հավաքածուն և Միշել Ուելբեկի «Սերոտոնին» վեպը:

 

  • Կիսվել: