կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մարգարայի անցակետի կառուցման համար ընկերությունը կրկին ընտրվել է 1 անձից գնման ընթացակարգով

Մարգարայի անցակետի կառուցման համար ընկերությունը կրկին ընտրվել է 1 անձից գնման ընթացակարգով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Մարգարայի անցակետի կառուցման երկրորդ փուլի աշխատանքների համար ավելի քան 620 մլն դրամի պայմանագիր է կնքել «ԱՐՏԿՈՆ» ընկերության հետ։ Հատկանշական է, որ կոմիտեն մեկ անձից գնումների ընթացակարգով է պատվիրակել ընկերությանը իրականացնել աշխատանքները։ Գրում է «Փաստինֆոն»։  

Ընկերությունը պարտավարվում է շինարարական աշխատանքները կատարել 90 օրում, աշխատանքներն, ըստ պայմանագրի, պետք է ավարտվեն 2023 թ-ի դեկտեմբերի 25-ին։

Ընկերությունը կատարելու է հողային աշխատանքներ, հիմնական զննման, մեքենաների մանրամասն զննման, տեխնիկական մասնաշենքերի կառուցման, միաձույլ հենապատի, մուտքի ճնապարհի և այլ աշխատանքներ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Պետական եկամուտների կոմիտեն հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով 29 միլիոն դրամով գնում կատարեց «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ից, որն իրականացրեց անցակետի նախագծանախահաշվային աշխատանքները։

Մեկ անձից հաջորդ գնումը ՊԵԿ-ը կատարել է օրերս՝ հունիսի 20-ին. Նույն «Արտկոն» ՓԲԸ-ի հետ կնքվել է 250 միլիոն 621 հազար դրամի պայմանագիր՝ Մարգարայի անցակետի կառուցման աշխատանքների առաջին փուլի համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը։ Առաջին փուլում անցակետը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար:

  • Կիսվել: