ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մարաշի քրեական հետախույզները դանակահարության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Մարաշի քրեական հետախույզները դանակահարության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հունիսի 14-ին, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 50-ամյա մի տղամարդ բուժօգնության է տեղափոխվել:

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ, զրուցեցին բժշկի հետ: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից րոպեներ անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է պատճառել Նորքի 27-ամյա մի բնակիչ:

Ժամը 2.30-ի սահմաններում կասկածվողը Արմենակյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դանակը հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: