ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մարալիկում ավտոմեքենա է հրդեհվել

Մարալիկում ավտոմեքենա է հրդեհվել

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 03։05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի դիմաց այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:21-ին, մարվել՝ 03:33-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:

  • Կիսվել: