շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մանրամասներ Կոտայքում տեղի ունեցած ՃՏՊ-ից. տուժածի վիճակը գնատահվում է ծանր

Մանրամասներ Կոտայքում տեղի ունեցած ՃՏՊ-ից. տուժածի վիճակը գնատահվում է ծանր

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17:48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, այնուհետև՝ գազատարին և գլորվել մոտակա դաշտամիջյան հատված. գազատարից առկա է արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից արտահոսքի դադարեցնելը:

  • Կիսվել: