կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մանրամասներ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից․ կա 9 տուժած

Մանրամասներ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից․ կա 9 տուժած

Հոկտեմբերի 29-ին, ժամը 18:49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1968 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ա․ Ղ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 6 ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները Ա. Ղ․-ին և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պ․ Ա․-ին (ծնված 1950 թ․) պատգարակել են դեպի շտապօգնության ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները փակել են «Ford» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: