հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մանրամասներ՝ Արցախից Երեւան տեղափոխված հիվանդի առողջական վիճակի մասին

Մանրամասներ՝ Արցախից Երեւան տեղափոխված հիվանդի առողջական վիճակի մասին

Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» երեկ՝ դեկտեմբերի 19–ին, Կարմիր Խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխած հիվանդը հոսպիտալացվել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը։

Նշվել է, որ հիվանդի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, կայուն, ստանում է համապատասխան բուժում և պատրաստվում է աորտոկորոնար շունտավորման:

Հիշեցնենք, որ 62–ամյա տղամարդը սրտի հրատապ վիրահատության կարիք ուներ։ Նա պետք է դեռ անցած շաբաթվա սկզբին տեղափոխվեր Երեւան, բայց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետեւանքով, դա անհնարին էր դարձել։

Ըստ Արցախի Առողջապահության նախարարության առավոտյան տվյալների՝ «Արեւիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է վերակենդանացման եւ նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:

 

 

  • Կիսվել: