երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մանրամասներ Աքորի գյուղում տեղի ունեցած սպանության դեպքից

Մանրամասներ Աքորի գյուղում տեղի ունեցած սպանության դեպքից

ArmLur.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 16-ին սպանություն է տեղի ունեցել Ալավերդիում։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է Արթուր Սիմոնյանի մեքենան ու ճանպարհային երթեւեկության համար խոչընդոտներ ստեղծել։ Արդյունքում, մյուս համագյուղացի Արտակ Սիմոնյանն Արթուրի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ ու սկսվել է վիճաբանություն։

Վիճաբանության ժամանակ Արթուրի որդին՝ Դավիթը դանակով հարվածել է Արտակ Սիմոնյանին։ Ստացած հարվածներից Արտակ Սիմոնյանը մահացել է։

Դեպքի վայր են շտապել իրավապահներըԼուրերի համաձայն՝ Դավիթը ձերբակալվել է, իսկ նրա հորը՝ Արթուրին,  բաց են թողել։ Իրավապահները փնտրում են դանակը, որով կյանքից զրկել են Արտակ Սիմոնյանին։

Ի դեպ, Ալավերդիում տարածված լուրերի համաձայն, սպանված Արտակ Սիմոնյանը եւ Արթուր, Դավիթ Սիմոնյանները հոր հորեղբոր որդիներ են։

  • Կիսվել: