երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մամիկոնյանց փողոցում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգը կեղծ էր

Մամիկոնյանց փողոցում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգը կեղծ էր

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի արագ արձագանքման սակրավորական հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ոստիկանության շենքում ու հարակից տարածքում իրականացրել տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

  • Կիսվել: