երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Մալիշկայի բնակիչներին գիշերն անհանգստացնnղ և վախեցնnղ անձը դեռ չի հայտնաբերվել. ոստիկանապետ

Մալիշկայի բնակիչներին գիշերն անհանգստացնnղ և վախեցնnղ անձը դեռ չի հայտնաբերվել. ոստիկանապետ

«Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է, աշխատանքում ենք այս ուղղությամբ»,- ասուլիսում ասաց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայտնաբերվել է Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում գիշերային ժամերին  բնակիչներին անհնագստացնող դիմակավորված անձը։

Ոստիկանապետն ասաց, որ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ընդգրկված են  նշված անձի հայտնաբերման ուղղությամբ։

«Դեռևս չի հայտնաբերվել, հայտնաբերման դեպքում հանրությանը կիրազեկենք»,- ասաց Ցուցուլյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ գյուղի բնակիչներն ահազանգել էին՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաև բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում։

  • Կիսվել: