ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Մալաթիայում հրդեհված պահեստում ոչ միայն սոսինձներ են եղել, այլև՝ կաշիներ ու կոշիկներ

Հրդեհը «Մալաթիա» տոնավաճառում չի բռնկվել, այլ՝ հարակից տարածքում, որն օգտագործվել է որպես պահեստ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիտյանը՝ նշելով, որ ներկայումս հրշեջները ամեն կերպ փորձել են մեհուսացնել հրդեհը։

Տնօրենի փոխանցմամբ՝ հրդեհված պահեստում ոչ միայն սոսինձներ են եղել, այլև՝ կաշիներ ու կոշիկներ։

Ինչպես հայտնել ենք՝ Ինչպես հայտնել ենք՝ հրդեհի ահազանգն ստացվել է ժամը 14:01-ին առ այն, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։

Նախ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, ապա՝ «Թիվ 3»։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և

Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում։

  • Կիսվել: